«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Մադրիդի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպումը (1:0).
«Նորից նույնն է. Պետք է ավելի լավ խաղալ և հարձակվել: Բարդ խաղում առաջ անցանք հաշվի մեջ, և պետք էր դիմանալ, դա նորմալ է։
Այս հաղթանակը ոսկի արժե, մենք պահպանեցինք 9 միավորի առավելությունը։ Մենք վստահ ենք մոտենում Էլ -կլասիկոյին. Մենք արժանի էինք հաղթանակի.
Ես շատ գոհ եմ մեր խաղից։ Մենք 9 միավորով գերազանցում ենք Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալին», դա ամենակարևորն է, – ասել է Չավին։
«Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 9 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռեալին»: