Իտալական «Միլանը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Ֆրայբուրգի» եզրային հարձակվող Ռիցու Դոանը կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է Tuttosport-ը:

«Ռոսոներիների» սկաուտները ներկա են գտնվել Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի «Ֆրայբուրգ» – «Յուվենտուս» (0:1) խաղին, որտեղ դիտել են 24-ամյա ճապոնացու խաղը։

Դոանը «Ֆրայբուրգում» հանդես է գալիս անցած տարվա հուլիսից։

Ընթացիկ մրցաշրջանում նա Բունդեսլիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: