«Չելսին» ծրագրում է ամռանը ազատվել թիմի 11 ֆուտբոլիստներից, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը ցանկանում է վաճառել՝ Բեն Չիլվելին, Մեյսոն Մաունթին, Մատեո Կովաչիչին, Պյեր–Էմերիկ Օբամեյանգին, Քրիստիան Պուլիշիչին, Ռուբեն Լոֆտուս–Չեքին, Սեզար Ասպիլիկուետային, Քոնոր Գալագերին, Հաքիմ Զիեշին, Կայ Հավերցին և Ռահիմ Ստերլինգին:
Նշենք, որ «Չելսին» այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է 329 միլիոն եվրո։