«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է շարունակել համագործակցությունը թիմի գլխավոր մարզչի Չավիի հետ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբը Չավիին կառաջարկի երկարաձգել պայմանագիրը մինչև 2026 թվականը:
Աղբյուրի համաձայն՝ Չավին ուրախ է կատալոնական ակումբում աշխատելու համար, ուստի կընդունի առաջարկը։
43-ամյա Չավին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն է 2021 թվականի նոյեմբերից։
Այս մրցաշրջանում նրա գլխավորությամբ ակումբը գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը