Թուրինի «Յուվենտուսը» փորձում է թիմ հրավիրել ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանին։
Ակումբը ցանկանում է, որ նա փոխարինի Մասիմիլիանո Ալեգրիին գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Sky Sports-ը:
Նշենք, որ Զիդանը «Յուվենտուսում» հանդես է եկել 1996-2001 թվականներին: Այս պահին ֆրանսիացի մարզիչն առանց աշխատանքի է։