Չավին օրինակ է համարում Ալեքս Ֆերգյուսոնին։
«Դժվար է նմանվել Ֆերգյուսոնին, բայց ես հուսով եմ, որ իմ աշխատանքով կնմանվեմ նրան «Բարսելոնայում»: Ես շնորհակալ եմ նախագահից, նա ինձ ասում է, որ գոհ է կատարված աշխատանքից։ Նախագահը հավատում է մեզ, և մենք երախտապարտ ենք նրան։ Հուսով եմ, որ նա երկար տարիներ կգլխավորի ակումբը, իսկ մենք կախված ենք արդյունքներից։
Պայմանագրի երկարաձգման մասին խոսելու ժամանակը չէ, ես ևս մեկ տարի ունեմ դրա հետ կապված»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։