Վինիսիուս Ժունիորն այս մրցաշրջանում իր 19-րդ գոլը խփեց «Ռեալի» կազմում։
Մադրիդյան թիմի եզրային հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի 15-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում (3։1): Այժմ նա այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում 19 գոլ է խփել։
Վինիսիուսը դարձել է ամենաբարձր միավորներ գրանցած բրազիլացին, ով այս մրցաշրջանում հանդես է եկել լավագույն 5 լիգաների ակումբում: Նա գերազանցեց ՊՍԺ-ի կազմում 18 գոլ խփած Նեյմարի արդյունքը։