Իսպանական դատախազությունը չի կարողացել ապացույցներ ներկայացնել «Բարսելոնայի» կողմից մրցավարներին կաշառք տալու մասին

Իսպանական դատախազությունը չի կարողացել ապացույցներ ներկայացնել փաստաթղթերով չարաշահման և խարդախության, ինչպես նաև «Բարսելոնայի» կողմից մրցավարներին կաշառք տալու մասին, հայտնում է Marca-ն։

Հետաքննությունը կարծում է, որ 2001-ից 2018 թվականներին Նեգրեյրան ավելի քան 6,6 միլիոն եվրո է ստացել մրցավարների հետ կապված «Բարսելոնային» ենթադրյալ խորհրդատվության համար:

Աղբյուրի համաձայն՝ դատարանը չի կարող վճիռ կայացնել ակումբի դեմ՝ օրինախախտումների վերաբերյալ ապացույցների բացակայության պատճառով։

Հաղորդվում է նաև, որ Նեգրեիրայի ընկերությանը տրված հաշիվ-ապրանքագրերը չեն համապատասխանում հայտարարագրված ծառայություններին։

Կատալոնական ակումբը հրաժարվել է տրամադրել փաստաթղթերը՝ պատճառաբանելով, որ դրանք չեն հայտնաբերվել։ Փաստաթղթերի նպատակը դեռևս հայտնի չէ։