Միխայիլ Մուդրիկն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Չելսիում», սակայն…

Միխայիլ Մուդրիկը առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Չելսիի» կազմում։

22-ամյա ուկրաինացի վինգերը 78-րդ րոպեին «Լեսթերի» դեմ խաղում (3:1) գոլային փոխանցում է կատարել Մատեո Կովաչիչին:

Հարկ է նշել նաև, որ մրցավար Անդրե Մարիները VAR-ից հետո 75-րդ րոպեին չեղարկել է Մուդրիկի գոլը՝ խաղից դուրս վիճակի պատճառով։

Մուդրիկը «Չելսիի» կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ մեկնարկելով 4 խաղում, երեք անգամ դուրս գալով փոխարինման և երկու անգամ՝ պահեստայինների նստարանին։

Նա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 70+30 մլն եվրոյով գնվել է «Շախտյորից»։