«Լեսթերը» հինգ հանդիպում անընդմեջ պարտվել է։
Բրենդան Ռոջերսի թիմը Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում պարտվեց «Չելսիին» (1:3): Այսպիսով, «Լեսթերը» բոլոր մրցաշարերում պարտվել է վերջին 5 հանդիպումներում։
«Աղվեսները» ԱՊԼ-ում պարտվել են «Մանչեսթեր Յունայթեդին» (0:3), «Արսենալին» (0:1) և «Սաութհեմփթոնին» (0:1), ինչպես նաև «Բլեքբերնին» (1:2) Անգլիայի գավաթում:
«Լեսթերը» 26 խաղից 24 միավորով 16-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: Հաջորդ խաղում նրանք կհանդիպեն «Բրենթֆորդի» հետ։