Խվիչա Կվարացխելիան դեռ բանակցություններ չի վարում Մադրիդի «Ռեալի» հետ

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան դեռ բանակցություններ չի վարում Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն, 22-ամյա վրացի ֆուտբոլիստը մադրիդյան գրանդի երկրպագու է և երազում է մադրիդում խաղալու մասին։ Այս պահին կողմերի միջև բանակցություններ չեն ընթանում։

Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Նապոլիի» կազմում անցկացրած 28 խաղում Խվիչա Կվարացխելիան դարձել է 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։