Հարի Քեյնը Պրեմիեր Լիգայում 6-րդ անգամ խփում է 20 և ավելի գոլ։
«Թոթենհեմի» հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Անգլիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում (3:1): Սրանք նրա 19-րդ և 20-րդ գոլերն էին այս մրցաշրջանում։
29-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայում 20 և ավելի գոլով հավասարվել է մրցաշրջանների քանակին «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ։
Ցուցակը գլխավորում է «Բլեքբըրնի» և «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը, ով ունի 7 նման մրցաշրջան: