Ֆրենկի դե Յոնգը խոսել է «Բարսելոնայում» իր գլխավոր նպատակի մասին։
«Ես երբեք չեմ հաղթել Լա Լիգան։ Սա իմ չորրորդ տարին է «Բարսայում», և ես երբեք այսքան մոտ չեմ եղել տիտղոսին: Բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու։
Ցանկանում եմ հաղթել առաջնությունում, սա է մեր գլխավոր նպատակը, և մենք ամեն ինչ կանենք՝ դրան հասնելու համար։
Յուրաքանչյուր խաղ շատ կարևոր է, բայց Բիլբաոյում կայանալիք խաղն ամենաբարդերից է, և պետք է հաղթել մինչև Էլ Կլասիկոն։ Մենք կենտրոնացած ենք «Աթլետիկի» դեմ խաղի վրա, բայց բոլորը գիտեն, որ հաջորդ շաբաթ խաղալու ենք Մադրիդի «Ռեալի» դեմ։
Եթե երկու հանդիպումներում էլ հաղթենք, մեծ քայլ կանենք առաջ, բայց ամեն ինչ վերջնական տեսքի կբերվի միայն առաջնության ավարտին»,- ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը։