Էրլինգ Հոլանդը` ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է RMC-ն։

Աղբյուրի համաձայն, Ֆրանսիական ակումբը նախատեսում է հաջորդ ամառ թարմացնել հարձակման գիծը։ Փարիզցիները պատրաստ են ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուի համար առաջարկել 200 միլիոն եվրոյից մի փոքր պակաս։

Ակումբի գաղափարն է երկարաժամկետ նախագիծ կառուցել աշխարհի ամենաթանկարժեք երկու ֆուտբոլիստների՝ Էրլինգ Հոլանդի և Կիլիան Մբապպեի շուրջ։

Նշենք, որ 22-ամյա նորվեգացու գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 170 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանի 34 խաղում Հոլանդը խփել է 33 գոլ: