«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ արտագնա խաղում 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել։
Այդ գոլը նրա 10-րդ գնդակն էր արտագնա խաղերում Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում: Այսպիսով, նա ունի 10+ գոլ տանը և արտագնա հանդիպումներում։
Նորվեգացին դարձավ ակումբի պատմության մեջ այս նշագծին հասած երկրորդ ֆուտբոլիստը։ Առաջինը «քաղաքաբնակների» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն էր, ով այս ցուցանիշին հասավ 2014/15 մրցաշրջանում։
Այս մրցաշրջանում 22-ամյա Հոլանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: