Քրիստոֆ Գալտիեն պատմել է, թե ինչ է մտածում փարիզյան ակումբում իր ապագայի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն պատմել է, թե ինչ է մտածում փարիզյան ակումբում իր ապագայի մասին։

«Ամեն օր հանդիպում և շփվում եմ ակումբի ղեկավարության հետ։ Պետք է ավարտենք մրցաշրջանը և վերջում նվաճենք տիտղոսը։ Ես մարզիչ եմ, ով կպայքարի թիմի հետ»,- մարզչի խոսքերը մեջբերում է Bild-ը։

Լիգա 1-ի 27 տուրից հետո ՊՍԺ-ն վաստակել է 66 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։