Գլեյզերսը վերջնաժամկետ է սահմանել «Մանչեսթեր Յունայթեդի» վաճառքի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի սեփականատեր Գլեյզեր ընտանիքը որոշել է վաճառել ակումբը մինչև 2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի սկիզբը։

Հաղորդվում է, որ Կատարի շեյխ Ջասիմ բեն Համադ Ալ-Թանին և բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռաթքլիֆը «Մանչեսթեր Յունայթեդի» գնման գլխավոր հավակնորդներն են:

Նշենք, որ Պրեմիեր Լիգայի 25 տուրից հետո «կարմիր սատանաները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։