Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն մերժել է ակումբի առաջարկը՝ մեկ տարով երկարաձգել պայմանագիրը, հայտնում է Sport-ը։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» առաջարկը ներառում էր Նաչոյի աշխատավարձի կրճատում (այժմ նա վաստակում է 4,6 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում):
Նշենք, որ Նաչոն իր ողջ կարիերան անցկացնում է Մադրիդի «Ռեալում»։