PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահներից՝ Գևորգ Կասպարովի հետ։ 42-ամյա նախկին դարպասապահը խոսեց Թուրքիայի դեմ կայանալիք խաղի մասին, ինչպես նաև փորձեց մեր հավաքականի դարապասապահներին օգնել խորհրդով։
– Առջևում Հայաստան – Թուրքիա հանդիպումն է։ Ի՞նչ սպասելիքներ ունեք։
– Կարևորը այն է, որ տղաները լարված չմոտենան խաղին, քաղաքական հանդիպում չլինի։ Մեզ համար պիտի լինի հերթական խաղը՝ նոր մարզչով։ Հուսով եմ՝ դրական արդյունքի կհասնենք։
– Դուք հավաքականի փորձառու դարպասապահներից մեկն եք եղել։ Ի՞նչ խորհուրդ կտաք մեր հավաքականի դարպասապահին, ով կպաշտպանի մեր դարպասն այս մրցաշարում և ոչ միայն։
– Եթե իրենք եկել են հավաքական, ուրեմն արդեն գիտակցում են, որ Հայաստանն են ներկայացնելու։ Կարծում եմ, որ մեր դարպասապահների մարզիչը ավելի ճիշտ խորհուրդներ կտա ու ավելի լավ պատկերացում ունի մեր թեկնածուներից։ Լավ դարպասապահներ ունենք, օրինակ, Արսեն Բեգլարյանը, ով լավ փորձ ունի հավաքականում։ Խորհուրդ կտամ չլարվել ու օգնել թիմին։
– Հավատո՞ւմ եք, որ Հայաստանի ընտրանին դուրս կգա Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ։
– Հույս ունեմ։ Ֆուտբոլում պետք է հավատալը, բայց դժվար խմբում ենք։ Մաքսիմալ շատ միավորներ հավաքելու դեպքում պարզ կդառնա։ Բայց փաստը մնում է փաստ, որ դժվար խմբում ենք։ Սա ֆուտբոլ է, ու եթե բոլոր խաղերում լավ հանդես գանք, գուցե։ Հաղթանակ եմ ցանկանում մեր հավաքականին։