ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը աջ ծնկի վիրահատության է ենթարկվել, հայտնում է L’Equipe-ը:
Փետրվարի 19-ին կայացած Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում (4:3) հարձակվողը վնասվածք է ստացել։
Հաղորդվում էր, որ Նեյմարը ընդհանուր խմբում մարզումներին կվերադառնա 3-4 ամսից։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։