«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ. «Որքան շուտ Մբապպեն տեղափոխվի «Ռեալ», այնքան ավելի լավ նրա համար»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է ՊՍԺի հարձակվող Կիլիան Մբապպեի խաղը Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բավարիայի» հետ խաղում (0:2):

«Մբապպեն պետք է հեռանա: Ես իսկապես կարծում եմ, որ նա պետք է հեռանա: ՊՍԺն շատ հեռու է Չեմպիոնների Լիգայում հաղթելուց:

Չեմ կարծում, որ հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ ավելի լավ կլինի, եթե նա մնա ՊՍԺում: Որքան շուտ Մբապպեն տեղափոխվի «Ռեալ», այնքան ավելի լավ նրա համար»,- Կարագերիխոսքերն է մեջբերում CBS Sports-ը։