Թոմաս Մյուլեր. «Մենք ավելի լավ խաղացինք և ի վերջո արժանի էինք հաղթանակի»

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը (2:0).

Մյունխենյան ակումբը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ փարիզցիների հետ դիմակայությունում հաղթելով ընդհանուր 3։0 հաշվով։

«Նման խաղում հաղթանակը պետք է վաստակես քո ջանքերով: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք վերահսկում խաղը։

Մենք ավելի լավ խաղացինք և ի վերջո արժանի էինք հաղթանակի»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։