Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Նշվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նա կարող է հեռանալ «Յուվեից» մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակով: