«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ–Խելաիֆին հանդիպում է նախաձեռնում, որը կորոշի փարիզցիների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի ապագան, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ հանդիպմանը մեծ հավանականությամբ որոշում կկայացվի պաշտոնանկ անել ֆրանսիացի մասնագետին։ Գալտիեի պաշտոնի գլխավոր հավակնորդը Թոմաս Տուխելն է, ով թիմն արդեն գլխավորել է 2018-ից 2020 թվականներին։
Նշենք, որ Քրիստոֆ Գալտիեն ՊՍԺ–ն գլխավորում է 2022 թվականի հուլիսից։