Ռոնալդ Արաուխոն Իսպանիայի քաղաքացի է դարձել

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն Իսպանիայի քաղաքացի է դարձել։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը երկրի քաղաքացիություն է ստացել 2022 թվականի դեկտեմբերին։

Անցյալ շաբաթ նա վերցրել է փաստաթղթերը՝ անձնագիր և նույնականացման քարտ, անձը հաստատող պաշտոնական փաստաթուղթ։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում 21 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։