Ֆաբինյո. ««Նա պետք է ընդմիշտ մնա «Լիվերպուլում»»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն մեկնաբանել է հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի՝ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու որոշումը։

«Ֆիրմինոն շատ յուրահատուկ տղա է: Նրա հետ նույն թիմում լինելը հիանալի է: Այնպես որ, ինձ համար նա ֆուտբոլիստ է, ով պետք է ընդմիշտ մնա «Լիվերպուլում»:

Եվ ես չեմ ուզում շատ խոսել ապագայի մասին, եկեք վայելենք խաղը։ Չգիտեմ՝ իրավիճակը դեռ կարող է փոխվել, թե ոչ»,- Ֆաբինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։