Մադրիդի «Ռեալը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին նոր պայմանագրով տարեկան 4 միլիոն եվրո վճարել։

Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդյան ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է արել մի քանի ամիս առաջ, սակայն ֆուտբոլիստը դեռ չի պատասխանել։

27-ամյա իսպանացու գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։