Պաուլո Դիբալա. «Ես միշտ դիտում եմ Իսպանիայի առաջնությունը»

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է, որ հաճախ է դիտում Իսպանիայի առաջնության հանդիպումները։ Ֆուտբոլիստը նշել է նաև այն ֆուտբոլիստների անունները, որոնց երկրպագում է Լա Լիգայում:

«Ես միշտ դիտում եմ Լա Լիգան: Ինձ շատ են դուր գալիս Գավին ու Պեդրին, և ես միշտ հիացել եմ Ինյեստայով։ Ինձ շատ է դուր գալիս նրանց խաղաոճը։

Ինձ դուր է գալիս նաև Բենզեման որակի, խաղի ու խաղադաշտում տեղաշարժվելու համար, իսկ վերջերս հիանում եմ Վինիսիուսով, ով անհավանական կերպով է հանդես գալիս»,- հարձակվողի խոսքերը մեջբերում է Marca-ն։