«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն այս ամառ կարող է զգալի դրամական բոնուս ստանալ, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացու պայմանագիրը պարունակում է հավատարմության բոնուս՝ եթե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստը չհեռանա ակումբից, կստանա 100 միլիոն եվրո։
Նշենք, որ եթե նա հաղթեր Չեմպիոնների Լիգան, ապա Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ–ի հետ ինքնաբերաբար կերկարաձգվեր։