«Բավարիայի» հարձակվող Կինսլի Կոմանը բացատրել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար պայքարում մյունխենյան ակումբից ՊՍԺ-ի կրած պարտության պատճառը։
«Դժվար է ասել, կան մանր մանրամասներ։ Տարբերությունը, անկասկած, պայմանավորված է նրանով, որ «Բավարիան» երկար տարիներ մեծ ակումբ է, և որ եվրոպական մրցաշարերը գրված են նրանց ԴՆԹ-ում:
ՊՍԺ-ն դեռ ճանապարհին է, մի քանի տարի է, ինչ Եվրոպայի բարձունքում է, դեռ շատ հեռու է գնում Չեմպիոնների Լիգայում և հավակնում տիտղոսին։ Երբեմն պարզապես պետք է թույլ տալ, որ ժամանակն անի իր գործը, և ամեն ինչ կստացվի նրանց մոտ»,- Կոմանի խոսքերն է մեջբերում RMC-ն: