Ժոան Լապորտա. «Մենք պատրաստ ենք երկարաձգել պայմանագիրը նրա հետ»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիին։

«Կարծում եմ՝ Չավին արժանի է նոր երկարաժամկետ պայմանագրի կնքման։ Մենք պատրաստ ենք երկարաձգել պայմանագիրը նրա հետ»,- ֆունկցիոների խոսքերն է մեջբերում Marca-ն։

Չավիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

«Կապտանռնագույնները» 24 տուրերից հետո վաստակած 62 միավորով գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: