Այն, թե ինչպես էր Մյունխենի «Բավարիան» տրամադրվել «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղին՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար, կատարյալ գործող օրգանիզմի մասին է խոսում։
Ջոշուա Կիմիխն այս թիմի բաբախող սիրտն է: Նա թելադրում է տեմպը և այնպես է անում, որ Մյունխենի «Բավարիան» կարողանա տիրել գնդակին, ինչպես լավ կարգավորված հավաքման գիծը: Դեռևս ռոբոտ լինելուց հեռու, նա դինամիկ խաղացող է, ով ավելացնում է հմայքը և ինտենսիվությունը խաղին՝ արագացնելով այն և անհրաժեշտության դեպքում դանդաղեցնելով այն: Նրա առաջ փոխանցումներն ուղղվում են այնտեղ, որտեղ պետք է լինի գնդակը՝ արձագանքելով խաղի ընթացքին, որպեսզի ճնշում գործադրի մրցակիցների ամենաթույլ օղակների վրա: Դիրքավորման առումով նա գիտի, թե ուր գնալ պաշտպանվելու, բայց կարող է նաև հակագրոհ բաց թողնել անփույթ խաղի պատճառով։
Ըստ երևույթին՝ նկարագրում ենք իսկական 6 համարի պարտականությունները, բայց սա այն է, ինչ Կիմիխն անում է բոլորից բարձր մակարդակով։ Չկան ֆուտբոլիստներ, որոնք նրա նման կկարողանան ամբողջական փաթեթը ունենալ իրենց մեջ։
Լեոն Գորեցկան, մինչդեռ, թիմի շունչն է։ Կիմիխի կողքին նա ամբողջացնում է կիսապաշտպանությունը։ Առանց նրա էներգիայի՝ ՊՍԺ-ին հեշտ կլիներ թիրախավորել 6 համարի և երկու կենտրոնական պաշտպանների միջև անցողիկ գոտիները: Գորեցկան Մեսսիին հեռու պահեց երբեմն մաքուր խաղով, երբեմն էլ՝ ժամանակին լավ ընդհատումներով: Նրա համագործակցությունը Կիմիխի հետ այս պահին անսասան է թվում:
Առաջնորդները Ջամալ Մուսիալան և Ալֆոնսո Դեյվիսը, Չուպո-Մոտինգը և Քինգսլի Կոմանն են՝ անընդհատ պրեսինգ անելով և արագ պաշտպանություն վերադառնալով: Մրցակցի ամենափոքր սխալի դեպքում անգամ այս քառյակը արագություն է ավելացնում և ամեն ինչ փորձում անել, որպեսզի տրամաբանական ավարտ ունենա այդ գրոհը։
Պաշտպանության գիծը ողնաշարն է, որը ծանրաբեռնված է և ամեն ինչ վերահսկողության տակ է պահում: Նրանք հիմք են տալիս թիմի մնացած ֆուտբոլիստներին՝ առաջ գնալու համար և ամուր թիկունք են պահում։
Վերջապես, դուք ունեք Թոմաս Մյուլլերը: Այս մարդը ուղեղն է: Հենց նա է թելադրում Մյունխենի «Բավարիայի» խաղային ավելի նուրբ կետերը։ Մյուլլերը պրեսինգից մինչև անցումային արագ փոխանցումներ Մյունխենի «Բավարիային» «լավից» վերածում է «գերազանցի»: Նա բղավում է թիմի վրա և անընդհատ ասում է, թե ուր գնալ, ում պրեսինգի ենթարկել, ինչ անել: Նրա շարժումը մրցակցի պաշտպանությունը բացելու համար կատարյալ էր. Վերատտիին զրկել էր Գորեցկան, ինչի արդյունքում Չուպոյի գոլը խփվեց: Մյուլլերին ընդամենը մեկ ֆուտբոլիստ էր վերահսկում, իսկ Վերատտին ուղղակի չէր կարող բաց թողնել Գորեցկային տուգանայինի շեմին։
Ժոաո Կանսելոն ստիպված է հավաքել ճամպրուկները…
Յոսիպ Ստանիշիչը խենթացնում է: Նրա ելույթի ամփոփումն անիմաստ կլիներ: Նրա նվերը պետք է լինի այս մեկ բառը՝ անթերի:
Փոխարենը եկեք խոսենք այս երիտասարդի և այն մասին, թե ինչն է նրան այստեղ բերել: Ստանիշիչը հազվագյուտ պատմություն է ունի Մյունխենի «Բավարիայում»: Նա երիտասարդ խաղացող է, ով բացառիկ տաղանդով աչքի չի ընկել։ Նա մրցեց իր տեղի համար, կորցրեց այն և գրեթե երկու տարի անցկացրեց սահմանափակ կամ առանց խաղաժամանակի՝ քրտնաջան աշխատելով մարզումների վրա՝ սպասելու իր հնարավորությանը: Ի վերջո, երբ եկավ նրա ժամանակը, մյունխենյան ողջ գրանդի երկրպագուների առաջ նա կատարում է իր աշխատանքը 10/10, որը ողջ «Ալիանց Արենայի» ծափերին արժանացավ:
Ռայան Գրավենբերխի նման խաղացողը պետք է ինչ-որ բան սովորի նրանից: Ստանիշիչն այնքան շատ աշխատեց, որպեսզի հասնի այստեղ և դա արեց անհավանական մրցակցության պայմաններում: Նա խաղաց իր դիրքից դուրս, որպեսզի րոպեներ գտնի, բայց երբեք չբողոքեց: Այժմ նա այստեղ է, նա իր հաղթանակն է տարել, և մարդիկ իրավամբ գովում են նրա խաղը:
Ահա այս կետին հասնելու համար Յոսիպ Ստանիշիչին կատարած երկար, դժվարին ճանապարհորդության համար հոտնկայս ծափահարություններ:
Ջամալ Մուսիալայի (շտկվող) թուլությունը բացահայտվեց
Սերխիո Ռամոսն ու Նորդի Մուկիելեն այսօր գերազանցեցին Ջամալ Մուսիալային: Իրականում, նա այս մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայում գոլերի և գոլային փոխանցման պակաս ունի՝ համեմատած Բունդեսլիգայի հետ:
Մուսիալան հիանալի է իր տարիքի համար, բայց նրա ակնթարթային որոշում կայացնելը կարող է որոշակի թերացումների բերել: Նա տատանվում է վայրկյանների մեջ, ինչը թույլ է տալիս Սերխիո Ռամոսի նման էլիտար պաշտպանին փակել նրան: Նա արդեն չափազանց լավն է Բունդեսլիգայի մեծ մասի համար, բայց նրան պետք է մի փոքր ավելին, որպեսզի կանգնի Եվրոպայի էլիտայի կողքին: Մուսիալան լավ խաղ անցկացրեց, բայց դա այն տպավորիչ բարձր ցուցանիշը չէր, որ ակնկալում ենք մի խաղացողից, ով համարվում է «Բավարիայի» և Գերմանիայի ապագան:
Մուսիալային պետք է ավելի շատ նման խաղերում փորձեն, որպեսզի նա կարողանա ավելի արագ շարժվել, երբ դա անհրաժեշտ լինի: Մյունխենի «Բավարիան» ավելի ուժեղ կլինի դրանից հետո։
Մաթիաս դե Լիխտն ավելի շատ արժե, քան ցանկացած գումար։
Ի՞նչ էր անում Մաքսիմիլիանո Ալեգրին այս մարդու հետ: Ինչպե՞ս «Յուվենտուսին» չհաջողվեց զարգացնել նրան: Նա այնքան լավն է: Բառերը չեն կարողանում նկարագրել, թե ինչպիսի ամրություն է Մաթիաս դե Լիխտը հենց հիմա։
Ջուլիան Նագելսմանը ամեն ինչ ճիշտ է արել
Երկրորդ հանդիպումը շատ էր տարբերվում առաջինից: ՊՍԺ-ն հույսը դրել էր, որ միգուցե ինչ-որ բան անի Մեսսի՞ն Մբապպեի հետ: Անկեղծ ասած, դժվար է ասել, թե ինչ էին ուզում անել, քանի որ «Բավարիան» հիմնովին փակեց նրանց:
Երբ Ջոշուա Կիմիխը խաղում էր Դե Լիխտի և Ուպամեկանոյի՝ երկու կենտրոնական պաշտպանների առջևից, Կիլիան Մբապպեն դադարեցրեց իր առաջխաղացումները խաղադաշտի կենտրոն: Նա չկարողացավ դարպասապահի հետ ոչ մի 1v1 պահի մեջ մտնել:
Ձախ կողմում դիրքավորված Լեո Մեսսին հանդիպեց պատի, որը բաղկացած էր Լեոն Գորեցկայից, Ալֆոնսո Դևիսից և Մաթիաս դե Լիխտից: Դա բազմաշերտ պաշտպանություն էր. եթե Գորեցկան ձախողվի, ապա Դևիսը կփակի, եթե Դևիսը ձախողվի, ապա Դե Լիխտը, և այլն: Սա արգենտինացուն խաղից դուրս պահեց։
Վերատտին փորձում էր խաղը կառուցել՝ ելնելով նրանից, թե որ խաղացողն է իրեն ամենամոտ: Սովորաբար, սակայն, դա հարձակվող էր՝ Չուպոն, Մյուլլերը կամ Մուսիալան, ուղարկված՝ արագորեն փակելու նրան և սահմանափակելու նրա ժամանակը գնդակով: Դա խանգարեց իտալացուն ցանկացած տեսակի տեմպ սահմանել կամ խաղը թելադրել ՊՍԺ-ի պայմաններով՝ պահելով նրանց ռիթմը հավասարակշռությունից:
Հարձակումը, մինչդեռ, առաջին խաղակեսում այնքան էլ չստացվեց: Հենց այստեղ էլ Նագելսմանը ցուցադրեց իր փայլը։ Նա փոփոխություն կատարեց։
Պահեստայինները կատարյալ էին խաղի հետագայի համար, քանի որ Չուպոն փոխարինեց արագաշարժ Լերոյ Սանեին, ով կարող էր սպառնալ (և սպառնաց) ՊՍԺ-ին դարպասին, քանի որ ցուցատախտակը ստիպում էր նրանց առաջ գնալ: Սանեն ազնվորեն Նագելսմանին գոլ էր պարտական, քանի որ մարզիչը նրան խաղադաշտ ուղարկեց, երբ գոլ խփելու կատարյալ ժամանակն էր:
Ի վերջո, մարզիչը վերջին րոպեներին անցավ պաշտպանական դիրքերի՝ ընտրելով վերահսկել խաղը և դաշտ ուղարկելով փորձառու Սադիո Մանեին և Սերժ Գնաբրիին: ՊՍԺ-ն 89-րդ րոպեին մոտենում էր գոլ խփելուն ճիշտ այնպես, ինչպես, ասենք, 30-րդ րոպեին:
Սա, գուցե, Նագելսմանի լավագույն խաղն էր որպես Մյունխենի «Բավարիայի» մարզիչ: Նա հիանալի ստեղծեց թիմը: Խաղի ծրագիրը տեղին էր, մարտավարությունը հարմարեցված էր խաղացողներին, և փոփոխությունները կատարվեցին ակտիվորեն և ունեցան ակնթարթային ազդեցություն: Սա այն է, ինչ մենք ակնկալում ենք Մյունխենի «Բավարիայի» մարզչից: