«Բարսելոնան» ցանկանում է Չավիին նոր պայմանագիր առաջարկել

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիին։

«Կարծում եմ՝ Չավին արժանի է նոր երկարաժամկետ պայմանագրի։ Մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել նրա հետ, եթե թիմը հաղթի Լա Լիգան, բայց կարծում եմ, որ այժմ հնարավոր կլինի երկարաձգել պայմանագիրը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ Չավիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: