Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» տանը ընդունելու է Մադրիդի «Ռեալին»:
«Բարսելոնան» բացել է տոմսերի վաճառքը ակումբային քարտատերերի համար անվճար վաճառքի մեկնարկից 24 ժամ առաջ։ Մնացած տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկից մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում։ Մարզադաշտի VIP տեղերի համար մնացել է ընդամենը մի քանի տոմս, հայտնում է AS-ը:
Նժենք, որ Լա Լիգայի 26-րդ տուրում՝ մարտի 19-ին, «Բարսելոնան» «Կամպ Նոուում» կընդունի Մադրիդի «Ռեալին»: