«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ իրեն կարող են հեռացնել զբաղեցրած պաշտոնից մինչև մրցաշրջանի ավարտը:
Մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։
Երեկ ակումբը դուրս էր մնացել Չեմպիոնների Լիգայից՝ 1/8 եզրափակչում «Միլանին» պարտվելուց հետո (0:1, 0:0):
«Ես պայմանագիր ունեմ «Թոթենհեմի» հետ, մրցաշրջանի վերջում մենք ակումբի հետ կորոշենք, թե ինչ կլինի հետո։
Ինձ կարող են հեռացնել մինչև մրցաշրջանի ավարտը»,- իտալացու խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
Կոնտեն գլխավորել է «Թոթենհեմը» 2021 թվականի նոյեմբերին։