«Ինտերը» բանակցություններ է սկսել կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, գրում է իտալական մամուլը:
Ըստ աղբյուրի, ակումբը մտադիր է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել 26-ամյա իտալացու հետ:
Բարելլան «Ինտերում» հանդես է գալիս 2019 թվականի ամռանից:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: