Սիրիայի հավաքականի նախկին ավագը ցմահ որակազրկվել է

Սիրիայի հավաքականի նախկին ավագ Ահմադ Ալ Սալիհը ցմահ որակազրկվել է անհարգալից պահվածով աչքի ընկնելու պատճառով , գրում է Reuters-ը:

Նա կարմիր քարտ է ստացել «Ալ Վատբայի» դեմ խաղում, որից հետո մոտեցել է մրցավարին ու թքել նրա վրա:

Ալ Սալիհը տուգանվել է 1,5 միլիոն սիրիական ֆունտով (մոտ 600 դոլար), իսկ նրա ակումբը՝ 3 միլիոն սիրիական ֆունտով: