Հավերժ մրցակիցներ «Լացիոն» և «Ռոման» երազում են Չեմպիոնների Լիգայի մասին

Սկուդետոն գնում է Նեապոլ։ Նախորդ շաբաթ «Լացիոն» հաղթեց առաջատարին, իսկ «Ռոման»՝ «Յուվենտուսին», որից եթե 15 միավոր չհանեին, այժմ շատ թեժ պայքարի մեջ կլիներ։ Երկրորդ հորիզոնականում էլ «Ինտերն» է, որն ընդամենը 2 միավորով է գերազանցում «Լացիոյին»։ «Ատալանտան» սայթաքել է, սակայն դեռ մնում է պայքարի մեջ, և եթե «Յուվենտուսի» բողոքը ընդունելի լինի, 15 միավորը վերադարձվի, ապա կցատկի մինչև երկրորդ հորիզոնական՝ հավասարվելով Միլանի «Ինտերին»։ 

Բազմաթիվ այս արդյունքների մեջ հռոմեական երկու թիմերն էլ երազում են Չեմպիոնների Լիգայի մասին։ 2007 թվականից ի վեր «Լացիոն» և «Ռոման» միասին չեն եղել ամենահեղինակավոր առաջնությունում։ Կային ժամանակներ, երբ Գորան Պանդևն ու Տոմազո Ռոկին լավագույնն էին «բյանկոչելեստիների» կազմում, իսկ Ֆրանչեսկո Տոտտին և Դանիելե դե Ռոսսին փայլում էին «Ռոմայի» մարզաշապիկով։ 

Ներկայիս թիմերի ամենամեծ անունները կարող են լինել մարզիչները։ Ժոզե Մոուրինյոն ստացավ իր որմնանկարը, երբ նա միացավ «Ռոմային» 2021 թվականի ամռանը՝ մեզ հիշեցնելու, որ նա դեռ «Հատուկ անձնավորություն» է։ «Լացիոյի» երկրպագուները թարմացրել են այն պատկերը, որտեղ Մաուրիցիո Սարրին ծխախոտի ծուխ է փչում։

Նրանցից յուրաքանչյուրի մեջ կա ինչ-որ բան, որը կարծես թե տեղավորվում է իրենց թիմի երկրպագուների հատուկ մշակույթի մեջ: «Ռոմայի» երկրպագուները ընդունել են Մոուրինյոյի պահանջը՝ ամեն շաբաթ «Ստադիո Օլիմպիկոյում» ապահովելով բուռն մթնոլորտ: «Լացիոյի» երկրպագուները Սարրիի մեջ տեսնում են օտարերկրյա մի մարդու, ով ոճայինից ավելի էական մարդ է, որը իր կոպիտ և չզտված կերպարով շեղում է ժամանակակից ֆուտբոլի կեղծավորությունը:

Սարրին կրկին ուրախացրեց նրանց ուրբաթ օրը, երբ նրան հրավիրեցին համեմատելու Լուչիանո Սպալետիի «Նապոլիին»։ «Գեղեցկության տարբեր տեսակներ կան», – ասաց նա: «Եթե սիրում եք շիկահերներ, և թխահերը անցնում է ձեր կողքով, մի ասեք, որ նա տգեղ է»:

Նրա խոսքերով, հիմնական տարբերությունն այն է, որ այս մրցաշրջանի «Նապոլին» պատրաստվում է հաղթել Սկուդետոն, և դրա համար նա «մահու չափ նախանձում է Լուչիանոյին»: Մի երեկո, սակայն, նա գերազանցեց իր գործընկերոջը` տեղակայելով «Լացիոյին» կոմպակտ 4-3-3 սխեմայում, իսկ կենտրոնական պաշտպաններից մինչև կենտրոնական հարձակվողների միջև հեռավորությունը նվազագույնի հասցնելով: Նրա թիմը հիմնականում գնդակը թողնում էր մրցակցին, սակայն Խվիչա Կվարացխելիային և Հիրվինգ Լոզանոյին տարածություն չտալը անտանելի էր դարձնում «Նապոլիի» խաղը։ 

«Լացիոյի» գոլը անսպասելի էր. Մատիաս Վեսինոն ճեղքեց կենտրոնական հատվածը, ու եղավ գոլ։ Խաղին մնացել էր 25 րոպեից քիչ ժամանակ: Նախորդ 90 րոպեները մաքուր Սարրիի ֆուտբոլ էին:

Ինչպես «Լացիոն», «Ռոման» թույլ է տալիս մրցակցին տալ գնդակը, բայց հազվադեպ է վտանգավոր դիրքային գրոհներ կառուցում: Մոուրինյոն էլ վերջին խաղում մեկնարկային կազմում չէր ներառել Թեմմի Աբրահամին և Անդրեա Բելոտիին՝ հակառակը տեղակայելով Ջորջինիո Վեյնալդումին Պաուլո Դիբալայի ետևում: Այն նման չէր սովորական 3-4-2-1-ին, և ավելի շատ այն նման էր 5-5-0-ին:

«Յուվենտուսը» առաջին խաղակեսի վերջում հարվածեց դարպասաձողին և դա կանի ևս երկու անգամ։ Խուան Կուադրադոն հարվածեց դարպասաձողին տուգանային հարվածից: Բայց «Ռոման» սառնասրտություն էր պահպանում, ինչը մրցակիցը չէր կարողանում: Մոյզե Քինը «Յուվենտուսի» կազմում փոխարինման մտավ 90-րդ րոպեին և 40 վայրկյան անց հեռացվեց՝ Մանչինիին ոտքով հարվածելու համար:

Մոուրինյոն մեկ անգամ զսպեց սեփական էմոցիաները: Նա որակազրկվել էր երեքշաբթի օրը «Կրեմոնեզեից» կրած պարտության ժամանակ (2:1), սակայն այդ դատավճիռը չեղավ, որպեսզի մարզական արդարադատությունը կարողանա դիտարկել «Ռոմայի» բողոքարկման նոր ապացույցները: Մոուրինյոն հեռացվել է չորրորդ պաշտոնյայի՝ Մարկո Սերայի հասցեին ասված խոսքերի համար, սակայն Սերրան մեղադրվում է ոչ պրոֆեսիոնալ կերպով վարվելու մեջ:

Հետաքրքիր է սակայն այն, որ Մոուրինյոն այս մրցաշրջանում երեք անգամ կարմիր է տեսել, մինչդեռ նրա խաղացողներից ոչ մեկը խաղադաշտից չի հեռացվել: «Ռոման» լավ է գործում պաշտպանությունում։ Ըստ Understat-ի՝ չնայած Ա Սերիայում հինգերորդ ամենաշատ հարված կատարած թիմն է, նրանք նաև հինգերորդ ամենաքիչ խախտումներ կատարած թիմն են, որքան էլ զարմանալի է։ 

Մոուրինյոյի ժամանումը կոտրեց այն սառույցը, որ նրանք հազվադեպ էին հաղթում մեծ թիմերին: Այս մրցաշրջանում նրանք չորս միավոր խլեցին «Յուվենտուսից»՝ 2003-04-ից հետո առաջին անգամ խուսափելով պարտությունից, նույնը նաև «Ինտերի» և «Միլանի» դեմ երկու խաղերից հետո։

Նույնիսկ այս հաղթանակից հետո Մոուրինյոն չկարողացավ չանդրադառնալ «Կրեմոնեզեից» կրած պարտությանը, որը վերջին տեղում է և ամբողջ մրցաշրջանում չի հաղթել առաջնության ոչ մի խաղում, բայց որը «Ռոմային» դուրս թողեց Իտալիայի գավաթից: «Ես դեռ դառնացած եմ դրա համար»,-ասել էր «Յուրահատուկը»: «Միգուցե ակումբի ԴՆԹ-ում է այս բարձունքներն ու անկումները ունենալը, սակայն ամենադժվար բանն է դա փոխելը»:

Նման հաղթանակները կարող են օգնել փոխել պատմությունը: Corriere della Sera-ն նախօրոք նշել էր, որ «Ռոմայի» հիմնական կազմի ոչ մի խաղացող չի կարող պարծենալ «Յուվենտուսի» դեմ հաղթանակից հետո: Իսկ հիմա մի պահ լռություն․․․ Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Բելոտտին կարող էր գոնե վայելել «Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակը, որը առաջինը կլիներ  նրա համար 17 խաղերից հետո։ 

Փոքր քայլեր Չեմպիոնների լիգա վերադառնալու ճանապարհին։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։ «Ռոման» երկու շաբաթ հետո կհանդիպի «Լացիոյին», և նրանք միմյանցից ավելի անհանգստանալու կարիք ունեն: Այնուամենայնիվ, Հռոմ քաղաքի երկու կեսերի համար մի նոր «ճակատամարտ» է հասունանում՝ «Չեմպիոնների Լիգա» անունով։