«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել Մադրիդի «Ռեալի» դեմ Լա Լիգայի 26-րդ տուրի հանդիպումը, հայտնում է RAC1-ը։
Աղբյուրի համաձայն՝ Դեմբելեի ապաքինումն ավելի դանդաղ է ընթանում, քան ի սկզբանե սպասվում էր։
Նշենք, որ հարձակվողը վնասվածք էր ստացել հունվարի 28-ին, հաղորդվում էր, որ նա բաց կթողնի 5-6 շաբաթ, իսկ ֆուտբոլիստի վերադարձը սպասվում էր ոչ ուշ, քան մարտի 12-ին կայանալիք «Ատլետիկի» դեմ խաղը։
Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին կատալոնացիների կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: