Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարող է շարունակել հանդես գալ մադրիդյան ակումբում, եթե թիմը փոխի գլխավոր մարզչին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ղեկավարությունը ցանկանում է վաճառել բելգիացուն այս ամառ։ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ֆուտբոլիստի հետ հույս չի կապում:
Նշենք, որ ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։