Լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է իր ապագայի մասին:
«Ես նույնքան եռանդուն եմ, որքան առաջ: 45 տարեկանում դարպասը պաշտպանելը նույնպես հիանալի է: Դեռևս չեմ ցանկանում հեռանալ:
Կլքեմ ֆուտբոլը, երբ «Պարման» կվերադառնա Ա Սերիա: Դա իմ հիմնական նպատակն է»,- Ջիջիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահը «Պարմայի» սան է: