«Բարսելոնային» կոռուպցիայի մեղադրանք կառաջադրվի Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրայի կողմից վճարումներ ստանալու գործով, հայտնում է El Mundo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի դատախազությունն արդեն ավարտել է կատալոնական ակումբի՝ որպես իրավաբանական անձի մեղադրանքի վերաբերյալ աշխատանքը։ Բացի այդ, բողոք կներկայացվի ակումբի նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուի և Էնրիկես Նեգրեյրայի դեմ։
Հետաքննությունը կարծում է, որ 2001-ից 2018 թվականներին Նեգրեյրան ավելի քան 6,6 միլիոն եվրո է ստացել մրցավարների հետ կապված «Բարսելոնային» ենթադրյալ խորհրդատվության համար:
Անձամբ Նեգրեյրան, արդեն ցուցմունք է տվել և հայտարարել, որ կանխիկ վճարումները կատարվել են խորհրդատվական աշխատանքի համար և կաշառք չեն մրցավարների համար՝ «Բարսելոնային» ավելի բարենպաստ վերաբերվելու համար։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» կարող է միավորներ կորցնել Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում կամ հեռացվել Լա Լիգայից, եթե ապացուցվի ակումբի մեղքը։