Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը

Մարտի 25-ին Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են՝ մասնակցելու առաջիկա հավաքին.

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս Ֆամագուստա» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ժորդի Արարատ – «Ինդեպենդյենտե» (Կոլումբիա)
Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար-2» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)
Լուկաս Սելարայան -«Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)