Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն վնասվածք է ստացել «Լիվերպուլի» դեմ (0-7) ԱՊԼ-ի 26-րդ տուրի խաղում:
Այսպիսով՝ բրազիլացին կարող է բաց թողնել իսպանական «Բետիսի» դեմ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը, գրում է ESPN-ը:
31-ամյա ֆուտբոլիստի առողջական վիճակի գահատման համար լրացուցիչ բուժզննում կանցնի:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բետիս» խաղը կկայանա մարտի 9-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: