«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի գործակալը բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ՝ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը քննարկելու համար, սոցցանցում հայտնել է Լուկա Բյանկինը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները դժվար թե այս ամառ ձեռք բերեն ֆուտբոլիստին, քանի որ 100 միլիոն եվրո գումարը չափազանց լուրջ ծախս է ակումբի համար։
Այս գումարը «Միլանը» պահանջում է նրա տրանսֆերի դիմաց։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռաֆայելը խփել է 8 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։