Ռաֆինյա․ «Խաղից առաջ մենք հստակ որոշել էինք, թե ով է իրացնելու հնարավոր 11 մետրանոցը»

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյա Դիասը բացատրել է, թե ինչու Ֆերրան Տորեսը 11 մետրանոցն իրացրեց երեկ «Վալենսիայի» դեմ խաղում, այլ ոչ թե Անսու Ֆաթին, ով նույնպես ցանկանում էր 11 մետրանոց իրացնել։

«Նույնիսկ խաղից առաջ մենք հստակ որոշել էինք, թե ով է իրացնելու 11 մետրանոցը: Ես հասկանում եմ, որ Անսուն ցանկանում էր հարվածել և հիասթափվեց՝ չստանալով հնարավորությունը, բայց ամեն ինչ որոշվեց խաղը դեռ չսկսած»,- ասել է Ռաֆինյան խաղից հետո տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Տորեսը 55-րդ րոպեին վերջնամասում չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։