«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան դիմել է «Յուվենտուսի» երկրպագուներին, ովքեր քննադատել են արգենտինացուն Ա Սերիայի 25-րդ տուրում իր նախկին թիմի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակ տոնելու համար։
«Գիտեմ, որ ձեզ համար դժվար է, բայց այսօր ես խաղում եմ այլ թիմում և տարբեր ֆուտբոլիստների հետ, որոնց պետք է հարգել:
Ես ուրախ չէի խփված գոլի համար, հաղթանակը տոնեցի ընկերներիս հետ։ Ցավում եմ, որ դուք դա չեք տեսնում, ես բոլորիդ գրկում եմ և սիրում եմ ձեզ»,- Դիբալայի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։