Յոշկո Գվարդիոլ. Լոնդոնյան գրանդի ուշադրության կենտրոնում

«Չելսին» հետաքրքրված է «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը 21-ամյա խորվաթին տեսնում է որպես 38-ամյա Տիագո Սիլվայի փոխարինող։

Գվարդիոլի գործող պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։

Գվարդիոլն ընթացիկ մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ: