«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, թե որն է իր համար ավելի կարևոր՝ Չեմպիոնների Lիգան, թե Անգլիայի Պրեմիեր Lիգան։
«Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելուց հետո ես կգնամ քաղաքի լավագույն ռեստորանը և կպատվիրեմ լավագույն ընթրիքը: Այս մրցաշարը լավագույնն է, որը մենք կարող ենք տալ ակումբին։ Չեմպիոնների Լիգային մասնակցելն ավելի կարևոր է, քան Պրեմիեր Լիգայում հաղթանակը»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում սոցցանցերում ինսայդեր Մայք Մինայը։
Նշենք, որ Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղում է՝ առաջատար «Արսենալից» զիջելով հինգ միավորով։