Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտածում ՝է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի պաշտոնանկության մասին, հայտնում է The Athletic-ը։
63-ամյա իտալացի մասնագետը կհեռացվի աշխատանքից, եթե այս մրցաշրջանում «սերուցքայինները» ոչ մի գավաթ չնվաճեն։
24 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայում երկրորդն է՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 9 միավորով։
Ավելի վաղ մադրիդցիները Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում պարտվել էին կատալոնացիներին (0:1):
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին։